«ԵԹԵ 1-ԻՆ ԳՈԼԸ ՄԵՆՔ ԽՓԵԻՆՔ...»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականը արդեն վերադարձել է Բելգիայից, որտեղ հոկտեմբերի 17-ին կայացավ Բելգիա - Հայաստան (3:0) ընտրական մրցավեճը: Հավաքականի ֆուտբոլիստները խսիտ ընկճված էին կրած պարտությունից եւ նրանցից շատերը չցանկացան մեկնաբանել կատարվածը:
Հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը եւս բարձր տրամադրություն չուներ. «Չգիտեմ ինչ ասեմ հանդիպման կապացությամբ: Հանդիպումը հեռարձակվել է եւ տեսել եք, որ 60 րոպե մեր ֆուտբոլիստները նորմալ ֆուտբոլ խաղացին, որից հետո իրադարձությունները խիստ անհաջող դասավորվեցին մեզ համար: Հավանաբար սերբերի հետ ծանր հանդիպումից հետո չէին հասցրել լիովին վերակագնվել: Թեեւ, եթե 1-ին գոլը մենք խփեինք ամեն ինչ այլ կերպ կարող էր դասավորվել»:
Վարդան Մինասյանը անիմաստ համարեց խոսել այն միջադեպի մասին, երբ մի մերկ տղամարդ հայտնվեց խաղադաշտում եւ մի պտույտ կատարելով իրապահների «օգնությամբ» լքեց ֆուտբոլիստներին. «Ես նման բաներին ուշադրություն չեմ դարձնում: Նման պատահարները ամեն տեղ էլ լինում են»:
Բելգիայից կրած պարտությունից հետո Հայաստանի հավաքականը ընտրական 1-ին խմբում պահպանեց 6-րդ հորիզոնականը, սակայն այլեւս հնարավորություն չունի վեր բարձրանալ: «Իհարկե լավ կլիներ եթե շրջանցեինք Բելգիային, սակայն չստացվեց: Բայց կաշխատենք առաջ լինել Ղազախստանի եւ Ադրբեջանի հավաքականներից եւ դա մեր առջեւ դրված առաջադրանքներից մեկն է: Դեռ 2 հանդիպում ունենք անցկացնելու Պորտուգալիայի եւ Ղազախստանի հավաքականների հետ: Կփորձենք միավորներ վաստակել այս խաղերում»:
Միավորներ Հայաստանի հավաքականին իրոք անհրաժեշտ է, քանի որ նոյեմբերին կայանալու է արդեն 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Նախորդ վիճակահանությունների ժամանակ Հայաստանը վերջին զամբյուղում էր, որտեղ ընդգրկված էին ամենացածր վարկանիշ ունեցող երկրները: Այժմ հայ ֆուտբոլիստները հնարավորություն ունեն բարձր վականիշ ունեցող հավաքականների շարքին դասվել, ինչը հնարավարություն կտա ավելի նպաստավոր մրցակիցներ ունենալ: