Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՎԻԶԱ ՉԻ ՏՐՎԵԼ

Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը արդեն գտնվում է Չիկագոյում, որտեղ նախապատրաստվում է հոկտեմբերի 23-ին մեկնարող աշխարհի 2007թ. առաջնությանը:

Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի եւ մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 48կգ քաշային Հոհաննես Դանիելյանը, 51կգ Դերենիկ Գիժլումյանը, 54կգ Վաչագան Ավագյանը, 57կգ Ազատ Հովհաննիսյանը, 60կգ Հրաչյա Ջավախյանը, 64կգ էդուարդ Հովհաննիսյանը, 75կգ Անդրանիկ Հակոբյանը, 81 կգ Ցոլակ Անանիկյանը: Բռցնքամարտի Հայաստանի ֆեդերացիայի «Ա1+»-ին հայտնեցին, որ պատվիրակության ղեկավար, ֆեդերացիայի առաջին փոխանախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ինչպես նաեւ առաջնությունում հայաստանցի միակ մրցավար Սուրեն Ղազարյանը ԱՄՆ կմեկնեն հոկտեմբերի 20-ին:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը այդպես էլ մուտքի վիզա չի տվելԳաբրիել Տոլմաջյանին եւ Սամվել Մաթեւոսյանին, որոնցից սպասելիքները մեծ էին: Այս մարզիկները ԱՄՆ-ում բնակվող հարազատներ ունեն, որն էլ հանդիսացել է մերժման պատճառը:

Մեկնարկելիք առաջնությունը պետք է կայանար Մոսկվայում, սակայն ԱԻԲԱ-ն որոշեց փոխել մրցավայրը` ընտրելով Չիկագոն: Առաջնությանը մասնակցելուց հրաժարվել է Կուբայի հավաքականը, որը ֆավորիտների թվին էր դասվում: Կուբացիները իրենց քայլը պատճառաբանել են նրանով, որ արտասահմանցի գործակալները իրենց տաղանադավոր մարզիկներին «փախցնում» են` առաջարկելով գայթակղիչ պայմանագրեր:

Աշխարհի 2007թ. առաջնությունում խաղարկվելու են նաեւ 2008թ. օլիմպիական խաղերի ուղեգրեր: Նման պատվի կարժանան յուրքանչյուր քաշային կարգում1-8-րդ տեղերը գրաված բռնցքամարտիկները: Մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը կկայանա եւ 2 վարկանիշային մրցաշար, որտեղ մասնակիցները հնարավորություն կստանան պայքարել ուղեգրերի համար: