A
A
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՉԵԽԻԱՅԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը քիչ առաջ Չեխիայիում 0:3 հաշվով պարտվեց այս երկրի երիտասարդական հավաքականին: «Եվրո-2009»-ի ընտրական փուլում սա հայ երիտասարդների 3-րդ պարտությունն էր:
Չեխերը հանդիպման ելքը վճռեցին արդեն 1-ին կեսում: 2-րդ րոպեին հաշիվը բացեցին Ստրեստիկը: 17-րդ րոպեին Յեսլինեկը 2-րդ գնդակը ուղարկեց Հայաստանի դարպասը, իսկ 29-րդ րոպեին Պեկհարդը հաշիվը դարձրեց 3:0: 2-րդ կեսում դարպասի գրավում այլեւս չարձանագրվեց: