A
A
3 ՊԱՐՏԻԱ, 3 ՊԱՐՏՈւԹՅՈւՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրեասյանը այս օրերին խիստ անհաջող ելույթ է ունենում Հոլանդիայի Հուգովեն քաղաքում ընթացող շախմատային մրցաշարում: Զավենը, մեկնարկային տուրում ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին պարտվելուց հետո,անհաջողության մատնվեց նաեւ ադրբեջանցի Շաքիրյար Մամեդյարովի հետ մրցամարտում:
3-րդ տուրում Անդրեասյանը զիջեց հոլանդացի Լուկ վան Վելիին: Այժմ հայ շախմատիստը 0 միավորով եզրափակում մրցաշարային աղյուսակը, իսկ մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է Մամեդյարովը, որին հաջորդում է 2 միավոր վաստակած Ռուսլան Պոնոմարյովը:
Այս մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 7.500 եվրո: