A
A
ՄԻՐԶՈՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Տեներիֆե քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականը:
69կգ քաշային կարգում Արայիկ Միրզոյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Երիտասարդ ծանրորդը, պոկում վարժությունում բարձրացնելով 142կգ, նվաճել է փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Միրզոյանը կրկին լավագույնն է եղել` բարձրացնելով 172կգ: Երկամարտի 314կգ արդյունքով Արայիկը դարձել է Եվրոպայի չեմպիոն:
Դեռ պայքարի մեջ չեն մտել 77 կգ Պարգեւ Մուրադյանը, 85 կգ. Տարոն Թովմասյան, 94 կգ Սեւակ Սահակյանը, + 105 կգ Ռուբեն Ալեքսանյանը եւ Արտակ Մկրտչյանը:
Աղջիկների պայքարում հանդես են գալու 63կգ Մելինե Դալուզյանը եւ 75կգ Հռիփսիմե Խուրշուդյանը: