ՖԱՎՈՐԻՏԸ ՍԵՐԲԵՐՆ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 13-ին կայանալիք Հայաստան - Սերբիա խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում հյուրերին:
Ռուսական «Մարաթոնը» սերբերի հաղթանակի համար սահմանել է 1.35 գործակից, ոչ-ոքիի համար` 4.40, իսկ Հայաստանի հաղթանակը` 8.00: Այն, որ Հայաստանի չի պարտվի, ռուսական բուքմեյքերական ընկերությունը գնահատել է 2.95:
Ուկրաինական «Պարիմատչը» Սերբիայի հաղթանակի համար եւս սահմանել է 1.35 գործակից, իսկ Հայաստանը հաջողությունը գնահատվել է 9.00: Ոչ-ոքիի համար սահմանվել է 4.05 գործակից: Հայաստանի գոլ խփելու հավանականությունը ըստ ուկրաինացիների` 1.80 է, իսկ չխելը` 1.90: Այն որ Հայաստանի իր դարպասը անառիկ կպահի խաղադրույք է ընդունվում 5.80 գործակցով: Ամենահավանական հաշիվը համարվում է Սերբիայի հաղթանակը 2:0 հաշվով, որի գործակիցը 6.00 է:
Հայկական «Վիվառոն» Հայաստանի հաղթանակի համար սահմանել է 7.00 գործակից, իսկ ոչ-ոքին գնահատվել է 3.80: Սերբերի հաղթանակի համար սահմանվել է 1.35:
«ԲԵՏ-365»-ի մասնագետները եւս բացահայտ ֆավորիտ են համարում սերբերին, որոնց հաղթանակը այստեղ կազմել է 1.33: Հայաստանի հաղթանակի համար խաղադրույք է ընդունվում 8.00 գործակցով: