ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՄԱՐ ԳՅՈւՄՐԻՈՒՄ ԳՈւՄԱՐ ՉՈւՆԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի «Գյումրի» ակումբը այսօր չի կարողացել ժամանել Երեւան, «Պոլիտեխմիլ» թիմի հետ Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպմանը մասնակցելու համար: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ գյումրեցիները հանդիպմանը չեն մասնակցելու ֆինանսական խնդիրների պատճառով:
«Գյումրիի» ֆինանսավորման միակ աղբյուրը Գյումրու քաղաքապետարանն է, որը հրաժարվել է գումար տրամադրել առաջիկա հանդիպման ուղեւորության համար: Իսկ գումարը առանձնապես մեծ չէ, շուրջ 30-40 հազար դրամ: Ֆեդերացիան տեղեկանալով այս մասին խորը հիասթափություն է ապրել, քանի որ «Գյումրիի» թիմը Հայաստանի ընթացիկ առաջնությունում լավագույններից մեկն էր եւ պայքարում էր չեմպիոնության համար: Բացի այդ Հայաստանի բասկետբոլային ակումբների քանակը առանց այդ էլ քիչ է եւ ստեղծված իրավիճակում պատկերը ավելի տխուր է դառնում:
Ըստ մեր ունեցած տեղեկությունների` Գյումրիի քաղաքապետարանը վերջին պահին է հրաժարվել է ֆինանսավորել ակումբը, առանց սպասելու մրցաշրջանի ավարտին: Քաղաքապետարանը հաշվի չի առել նաեւ այն հանգամանքը, որ բասկետբոլային թիմը պաշտպանում էր քաղաքի մարզական պատիվը եւ ամենավճռական փուլում էր հայտնվել: