«ԲԱՆԿԱՅԻՆ ԱՐՔԱՆ» ԴԵՌ ՊԱՅՔԱՐՈւՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը մոտենում է ավարտին: Ցավոք, եզրափակիչ 7-րդ տուրից առաջ թե տղամարդականց թե կանանց պայքարում հայկական թիմերը չեմպիոն դառնալու հնարավորություն այլեւս չունեն:
Տեսականորեն նման հնարավորություն ունի միայն «Բանկային Արքան», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի լավագույն գրոսմայստերները, բացառությամբ Լեւոն Արոնյանի եւ Վլադիմիր Հակոբյանի:
6-րդ տուրում մեր թիմը 4.5:1.5 հաշվով առավելության հասավ «Ռոշադ» թիմի նկատմամբ: Այս խաղում «Բանկային Արքայի» կազմում հաղթանակներ տոնեցին Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը, Տիգրան Պետրոսյանը: Կարեն Ասրյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սմբատ Լպուտյանը պարտվել է:
7-րդ տուրում հայկական թիմը կհանդիպի «Վեսնիանկա» թիմի հետ: Խոշոր հաշվով հաղթելու դեպքում «Բանկային Արքան» հնարավորություն կստանա ընդգրկվել լավագույն եռյակում:
Կանանց պայքարում «Միկան» ընթանում է 4-րդ տեղում, սակայն նույնիսկ հաջող ելույթի դեպքում չի կարող պահպանել չեմպիոնի կոչումը: