ՍԵՐԲԵՐԻՆ ԾԱՆՐ ՈւՂԵՎՈՐՈւԹՅՈւՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Սերբիայի հավաքականը սկսել է նախապատրաստվել հոկտեմբերի 13-ին Երեւանում Հայաստանի հավաքականի հետ հանդպմանը: Մեր թիմի առաջիկա մրցակցի գլխավոր մարզիչ Խավիեր Կլեմենտեն հայտրարարել է, որ թեեւ իր սաներն այս հանդիպման ֆավորիտն են, սակայն դա չի երաշխավորում վերջնական հաջողություն. «Մեզ ծանր ուղեւորություն է սպասվում Կովկասում: Նախ մրցելու ենք Հայաստանի հետ, ապա ուղեւորվելու ենք Բաքու, որտեղ մեր մրցակիցը կլինի Ադրբեջանը: Այս 2 հավաքականներին էլ մենք հաղթել ենք ընթացիկ փուլում, սակայն նրանք սեփական հարկի տակ կերպարանափոխվում են: Հայասատանը հաղթել է լեհերին, Ադրբեջանը` ֆիններին: Այս արդյունքները վկայում են, որ մեզ համար շատ դժվար է լինելու: Սերբիան դեռ հնարավորություն ունի դուրս գալ եզրափակիչ փուլ, որի համար անհրաժեշտ է հաղթել առաջիկա 2 հանդիպումներում, սակայն խոստանալ, որ մենք անպայման հաղթելու ենք, չի կարելի»:
Հայաստանի հետ մրցավեճից առաջ սերբերը կադրային որոշակի խնդիրներ ունեն: Որակազրկված է Իվիցա Դրագուտինովիչը, իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտապան Նեմանիա Վիդիչը վնասվածք է ստացել: Երեւան չի ժամանի նաեւ Մլադեն Կրստաիչը, որը եւս վնասվածք ունի:
Ահա այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք կժամանեն Երեւան.
Դարպասապահներ
Վլադիմիր Ստոյկովիչ (Սպորտհինգ, Պորտուգալիա)
Վլադա Ավրամով (Ֆիրոենտինա, Իտալիա)
Պաշտպաններ
Բրանիսլավ Իվանովիչ (Լոկոմոտիվ, ՌԴ)
Դուշկո Տոշիչ (Վերդեր, Գերմանիա)
Միլան Ստեպանով (Պորտու, Պորտուգալիա)
Անտոնիո Ռուկավինա (Պարտիզան)
Միլան Բիշեւվաչ (Ցրվենա Զվեզա)
Կիսապաշտպաններ
Դեյան Ստանկովիչ (Ինտեր, Իտալիա)
Նենադ Կովաչեւիչ (Լանս, Ֆրանսիա)
Իգոր Դուլայ (Շախտյոր, Ուկրաինա)
Միլան Սմիլյանիչ (Էսպանյոլ, Իսպանիա)
Բոշկո Յանկովիչ (Պալերմո, Իտալիա)
Միլոշ Կրասիչ (ԲԿՄԱ, ՌԴ)
Զդրավո Կուզմանովիչ (Ֆիորենտինա, Իտալիա)
Զորան Տոշիչ (Պարտիզան)
Հարձակվողներ
Մարկո Պանտելիչ (Հերտա, Գերմանիա)
Նիկոլա Ժիգիչ (Վալենսիա, Իսպանիա)
Դանկո Լազվոիչ (Էյնդհովեն, Հոլանդիա)
Միլան Յովանովիչ (Ստանդարդ, Բելգիա)