Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԴԵՌ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ»

Սպորտ

Հոկտեմբերի 9-ից Հայաստանի ազգային հավաքականը կսկսի ուսումնամարզական հավաքը Սերբիայի եւ Բելգիայի հավաքականների հետ «ԵՎՐՈ-2008» ընտրական հանդիպումներից առաջ:

Այսօր հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք հրավիրվել են հավաքին: Մինասյանը «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ մինչեւ Սերբիայի հետ հանդիպումը հնարավոր են փոփոխություններ. «Բացառված չէ, որ հավաքին միանան եւս 1-2 ֆուտբոլիստներ:

Մասնավորապես դեռ հետեւում ենք «Բանանցի» խաղացող Արամ Հակոբյանին, որը առայժմ այնքան էլ լավ մարզավիճակում չէ: Հայաստանի առաջնության առաջիկա տուրից հետո հնարավոր է որոշակի փոփոխություններ լինեն»:

Ահա թե ովքեր են հրավիրվել Հայաստանի հավաքական

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի (Խիմկի, Ռուսաստան)

Գեւորգ Կասպարով (Ռահան, Իրան)

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան (Փյունիկ)

Ռոբերտ Արզումանյան (Փյունիկ)

Կարեն Դոխոյան (Փյունիկ)

Ալեքսանդր Թադեւոսյան (Փյունիկ)

Հրայր Մկոյան (Արարատ)

Եղիշե Մելիքյան (Բանանց)

Կիսապաշտպաններ

Աղվան Մկրտչյան (Փյունիկ)

Վահագն Մինասյան (Արարատ)

Արարատ Առաքելյան (Բանանց)

Լեւոն Պաչաջյան (Փյունիկ)

Արթուր Մինասյան (Արարատ)

Արթուր Ոսկանյան (Արարատ)

Հենրիխ Մխիթարյան (Փյունիկ)

Ռոմիկ Խաչատրյան (Ունիրյա)

Արտավազդ Քարամյան (Պոլի Տիմիշոարա, Ռումինիա)

Հարձակվողներ

Ռոբերտ Զեբելյան (Խիմկի, Ռուսաստան)

Գեւորգ Ղազարյան (Փյունիկ)

Սամվել Մելքոնյան (Բանանց)

Համլետ Մխիթարյան (Ռահահան, Իրան)

Արա Հակոբյան (Զիմբրու, Մոլդովա)

Կարելի է ասել, որ Հայաստանի հավաքականը իր մարտական կազմով է ներկայանալու առաջիկա հանդիպումներին, քանի որ բացակա ֆուտբոլիստներ գրեթե չկան: Հավաքականում չէ միայն Կարեն Ալեքսանյանը, որը հանդես է գալիս մոլդովական «Զիբրույում», ինչպես նաեւ Էդգար Մանուչարյանը:v

Այս ֆուտբոլիստները արդեն երկար ժամանակ ազգային թիմում ելույթ չեն ունենում խաղային պրակտիկայի բացակայության պատճառով: