ՍԿՈԼԱՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈւՄԸ ԲԱՑ ԿԹՈՂՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինՊորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին որակազրկման պատճառով բաց կթողնի նոյեմբերի 17-ին կայանալիք Պորտուգալիա - Հայաստան ընտրական հանդիպումը: Բրազիլացի մասնագետը սեպտեմբերին կայացած Պորտուգալիա - Սերբիա հանդիպումից հետո փորձել էր հարվածել սերբ ֆուտբոլիստ Իվիցա Դրագուտինովիչին եւ որակազրկվել 4 խաղով:
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեում փորձել էր բողաքարկել այս որոշումը, սակայն այն ՈւԵՖԱ-ն ընդամենը 1 խաղով է կրճատել որակազրկում, ուստի առաջիկա ընտրական 3 հանդիպումներում Սկոլարին իրավունք չի ունենա հավաքականի գործողությունները ղեկավարել պահեստայինների նստարանից: Մինչ Հայաստանի հետ հանդիպումը պորտուգալացիները հյուրընկալվելու են Ադրբեջանի եւ Ղազախստանի հավաքականներին:
Ի դեպ, Իվիցա Դրագուտինովիչը իր հերթին որակազրկված է եւ չի մասնակցի հոկտեմբերի 13-ին կայանալիք Հայաստան-Սերբիա մրցավեճին: