ԱԴՐԲԵՋԱՆԸ ԼՐՋԱՑԵԼ Է, ԻՍԿ ՄԵ՞ՆՔ...
Աջակցիր «Ա1+»-ինՖուտզալի Ադրբեջանի հավաքականը շատ լրջորեն է նախապատրաստվում է փետրվարին կայանալիք Եվրոպայի ընտրական փուլին, որտեղ հանդիպելու է նաեւ Հայաստանին: Թեեւ դեռ այս մրցաշարին մոտ 5 ամիս ժամանակ կա, սակայն ադրբեջանցիները արդեն իսկ ընկերական հանդիպումներ են անցկացում, նոր ֆուտբոլիստներ փորձարկում:
Վերեջրս Ադրբեջանը միջազգային մրցաշարի է մասնակցել, որտեղ 10:0 հաշվով առավելության է հասել Հոլանդիայի նկատմամբ, 4:3 հաշվով պարտության մատնել Հոլանդիային: Հարեւան երկրի հավաքականում ընդկրված են նաեւ բրազիլացի եւ ռուս լեգենորներ, որոնք բարձրակարգ խաղացողներ են: Զարմանալի չէ, որ այսքանից հետո Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Բաբա Ասգարովը հայտարարել է, որ իր սաները անպայման հաղթելու են հայերին, քանի որ անհամեմատ ուժեղ են: Բացի այդ Ադրբեջանի ֆուտբոլիստները ունեն բոլոր պայմանները` լիարժեք մարզումներ անցկացնելու համար:
Իսկ ի՞նչ են անում Հայաստանում: Գրեթե ոչինչ, քանի որ ֆուտզալը վերջին տարիներին զգալիորեն նահանջ է ապրել: Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը «Ա1+»-ի հետ զրույցներում մի քանի անգամ արդեն անդրադարձել է ամենակարեւոր խնդիրներին: Նախ մեր ակումբները չունեն մարզվելու նորմալ պայմաններ: Այսօր Հայաստանում չկա որեւէ մարզադահլիճ, որտեղ կարելի է միջազգային կարգի հանդիպում անցկացնել: Նման չափանիշների համապատասխանում էր միայն «Դինամո» մարզադահլիճը, որի սեփականատերերը, սակայն արգելեցին այնտեղ անցկացնել ֆուտզալի հանդիպումներ: Մյուս դահլիճները գտնվում են անմխիթար վիճակում եւ բարձր մակարդակի հանդիպումներ այնտեղ անցկացնել հնարավոր չէ:
Զգալիորեն թուլացել է նաեւ Հայաստանի առաջնության մակարդակը: Ասվածի վառ ապացույցը մեր չեմպիոն «Պոլիտեխնիկի» անհաջողությունն էր սեպտեմբերին կայացած Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որտեղ հայ ֆուտբոլիստները պարտվեցին միայն խոշոր հաշիվներով: Բնականաբար հայկական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների մակարդակի չի կարող փայլել: Ֆուտզալի հավաքականի չի անցկացնում նաեւ ընկերական հանդիպումներ: Իսկ դրա պատճառը ֆինանսների բացակայությունն է, քանի որ ցանկացած հանդիպում, դա ուղեւորություն է եւ դրանից բխող ծախսեր:
Մնում է հուսալ, որ առաջիկա ամիսներին ինչ-որ քայլեր կձենարկվեն իրավիճակը փոխելու համար, քանի որ ամեն ինչ այնքան էլ անհույս չէ, որքան թվում է: Մասնավորապես Կիպրոսում հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ, որոնք կարող են հավաքականին մեծ օգուտ տալ: Սակայն առանց տեղացի ֆուտբոլիստների աջակցությամբ մեր լեգիոններները ոչնչի հասնել չեն կարող: Հիշեցնենք, որ բացի Ադրբեջանից, Հայաստանը մրցելու է նաեւ Ֆինլանդիայի եւ Չեխիայի հավաքականների հետ, որոնք իրենց խաղամակարդակով գերազանցում են ադրբեջանցիներին: