ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈւՄՆԵՐԸ
Աջակցիր «Ա1+»-ին«Հանգստյան օրերին կկայանան ֆուտբոլի Հայաստանի առաջնության 24-րդ տուրի հանդիպումները, որից հետո հայկական թիմերում հանդես եկող ազգային հավաքականի թեկնածուները կսկսեն նախապատրաստվել հոկտեմբերի 13-ին Երեւանում կայանալիք Հայաստան - Սերբիա մրցավեճին:
Տուրի կենտրոնական հանդիպումը կայանալու է Ոսկեհատում, որտեղ «Միկան» ընդունելու է «Փյունիկին»: Վերջինս նախորդ տուրում 0:3 հաշվով զիջեց «Բանանցին», եւ չեմպիոնության համար պայքարը կրկին սրվեց:
Եթե այս տուրում «Փյունիկը» կրկին միավորներ կորցնի ապա հնարավորություն կտա «Բանանցին» ոչ միայն հավասարվել իրեն, այլեւ` շրջանցել: «Միկան» եւս միավորներ կորցնելու իրավունք չունի, այլապես գործնականում կզրկվի մրցանակակիր դառնալու հնարավորությունից:
Վերջին տուրերում հաջող հանդես եկող «Բանանցը» սեփական մարզաբազայի մարզադաշտում կընդունի «Ուլիսին»: «Բանանցը» նախորդ հանդիպումներում միայն հաղթանակներ է տոնել: Վերջին անգամ «Բանանցի» ֆուտբոլիստները միավոր կորցրել են օգոստոսին:
«Ուլիսի» հետ մրցավեճում: Այն ժամանակ, սակայն թիմում չէր գլխավոր մարզիչ Նիկոլայ Կոստովի, որը այս ժամանակահատվածում հաջողվեց շատ բան փոխել փոխչեմպիոնի խաղում:
Կապանում «Գանձասարը» կընդունի «Կիլիկիային», որը արդեն անկախ ամեն ինչից եզրափակելու է մրցաշարային աղյուսակը: Եթե այս հանդիպումը «Կիլիկիայի» համար շարքային է, ապա կապանցիներին հաղթանակ է անհրաժեշտ 4-րդ տեղի համար հնարավորություններ պահպանելու համար:
Վերջին 2 տուրերում հաղթանակ տոնած «Արարատը» «Նաիրի» մարզադաշտում կհյուրընկալի «Շիրակին»: Հաղթանակի դեպքում «Արարատը» բրոնզե մեդալների լուրջ հայտ կներկայացնի:
Իսկ «Շիրակը» ամրապնդվել է 6-րդ տեղում եւ ամենայն հավանականությամբ այս հորիզոնականում էլ կավարտի առաջնությունը: