Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈւՐՍ ՄՆԱՑ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը 4-րդ տարին անընդմեջ չի կարողանում հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական 1-ին փուլի արգելքը:

13-րդ խմբում ընդգրկված Հայաստանը 1-ին տուրում 1:2 հաշվով Իտալիային պարտվելուց հետո 1:5 հաշվով զիջել է Չեխիային, որի հարկի տակ էլ անցկացվում են ընտրական այս խմբի հանդիպումները: Խմբի մյուս խաղում Իտալիան 7:1 հաշվով առավելության է հասել Կիպրոսի նկատմամբ, որը 1-ին տուրում 0:8 հաշվով զիջել էր չեխերին:

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը կմրցի Կիպրոսի հետ: