ԱՐՈՆՅԱՆԸ ԱՅԼԵՎՍ ՈՉՆՉԻ ՉԻ ՀԱՎԱԿՆՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի 12-րդ տուրում Լեւոն Արոնյանը հերթական պարտությունն է կրել: Հայ շախմատիստը սպիտակներով զիջել է Բորիս Գելֆանդին, որը բավական հաջող է հանդես գալիս եւ ընթանում է 2-րդ տեղում: Արոնյանը պարտիան հաջող սկսեց, սակայն անսպասելիորեն զիջեց դիրքերը եւ 40-րդ քայլին պարտվեց:
Այնպիսի տպավորություն էր, որ Լեւոնը շտապում է, քանի որ պարտիայի միջնամասում նրա քայլերը մեղմ ասած զարմանք էին առաջացնում: Նկատենք նաեւ, որ Արոնյանը արդեն 2-րդ անգամ է պարտվում սեւերով: Այս մրցաշարում բացի Լեւոնից ուրիշ ոչ-ոք սեւերով չի զիջել, սակայն Արոնյանը միանգամից 2 պարտիա է այդպես տանուլ տվել:
Մրցաշարի առաջատար Վիշվանաթան Անանդը ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ, իսկ Վլադիմիր Կրամնիկը սպիտակներով պարտության մատնեց Պետեր Լեկոյին: Ալեքսանդր Մորոզեւիչը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին:
12-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 8 միավորով գլխավորում է Անանդը, որին հաջորդում է 7 միավոր վաստակած Գելֆանդը: Կրամնիկը 6.5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը: Արոնյանը, Լեկոն եւ Մորոզեւիչը 5.5-ական միավորով ընթանում են 4-6-րդ տեղերում: Մրցաշարային աղյուսակը 5-ական միավորով եզրափակում են Սվիդլերը եւ Գրիշչուկը:
13-րդ տուրում Արոնյանի մրցակիցը պետք է լինի Սվիդլերը, իսկ վերջին տուրում Լեւոնը սեւերով հանդիպելու է Կրամնիկի հետ: