A
A
ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ ՄԱՆՉԵՍԹԵՐՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Անգլիայի Մանչեսթեր քաղաքում մեկնարկում է թեքվանդոյի խոշոր միջազգային մրցաշար, որի ընթացքում խաղարկվելու են 2008թ. Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրեր: Հայաստանի թեքվանդոյի ֆեդերացիայից «Ա1+»-ին տեղեկացրեցին, որ այս մրցաշարում Հայաստանը ներկայացնելու են 70կգ Արթուր Ռուբենյանը եւ 80կգ Արման Երեմյանը: Հայ մարզիկները Անգլիա են մեկնել մարզիչ Միքաել Թորգոմյանի գլխավորությամբ:
Օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճելու միայն մեդալակաիրները: Այսինքն Ռուբենյանը եւ Երեմյանը միայն լավագույն եռյակում ընդգրկվելու դեպքում ձեռք կբերեն վարկանիշ, որը նրանց հնարավորություն կտա հաջորդ տարի մեկնել Պեկին: Մանչեսթերի մրցաշարին մասնակցելու են 100-ից ավել երկրների 350 մարզիկներ: