ՄԵԾ ԱՆԱԿՆԿԱԼ «ՆԱԻՐԻ» ՄԱՐԶԱԴԱՇՏՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնությունում այսօր կայացան 2 հետաձգված հանդիպումներ: Երեւանի «Նաիրի» մարզադաշտում «Փյունիկը» ընդունեց «Շիրակին», իսկ Ոսկեհատում «Միկան»՝ «Բանանցին»:
Մեծ անակնկալ գրանցվեց «Փյունիկ» - «Շիրակ» մրցավեճում, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Ընդամենը 3 օր առաջ Գյումրիում «Փյունիկը» «Շիրակին» հյուրընկալվելիս` հաղթել էր խոշոր 5:1 հաշվով եւ թվում էր սեփական հարկի տակ եւս հաղթանակ կտոնի, սակայն դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց, թեեւ դաշտի տերերը գոլային պահերին ունեին:
«Բանանցը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Միկայի» դարպասը: Փոխչեմպիոնի կազմում աչքի ընկան Սամվել Մելքոնյանը եւ Արսեն Բալաբեկյանը: Այսպիսով` «Բանանցը» բուլղարացի Նիկոլայ Կոստովի գլխավորությամբ տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը եւ բոլոր այս հանդիպումներում անառիկ պահեց սեփական դարպասը: Բացի այդ թիմը, շրջանցելով «Արարատին», դուրս եկավ 2-րդ հորիզոնական: