ԱՅՍ ԱՆԳԱՄ ԲԱՔՈւ ՉԵՆ ՄԵԿՆԻ
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 13-14-ը Բաքվում անցկացվելու է ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլը, որը վարկանիշային է, եւ մասնակիցները հնարավորություն ունեն 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի ուղեգիր ձեռք բերել:
Սակայն Հայաստանի հավաքականը այս մրցաշարին չի մասնակցի: Այս հարցը ձյուդոյի ֆեդերացիայում նույնիսկ չի էլ քննարկվել: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից «Ա1+»-ին հայտնեցին, որ մեր ֆեդերացիան, քննարկելով Բաքվի մրցաշարի հարցը, նպատակահարմար չի գտել հայտ ներկայացնել հարեւան երկրում կայանալիք մրցաշարին մասնակցելու համար` բնականաբար ելնելով անվտանգության նկատառումներից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-24-ը Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականը մասնակցեց իր ողջ կազմով: Սակայն դա հնարավոր եղավ երկարատեւ բանակցություններից հետո, բացի այդ հայկական կողմի անվտանգությունը երաշխավորեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: