Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաքուն ամեն ինչ անելու է, որ ԼՂ-ն չներգրավվի որպես բանակցային կողմ. Քոչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
shavarsh

«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին խոսելն անտրամաբանական է, քանի դեռ Ղարաբաղը ներգրավված չէ բանակցություններում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ հավելելով, որ Բաքուն ամեն ինչ անելու է, որ Լեռնային Ղարաբաղը չներգրավվի որպես բանակցային կողմ:   «Այն պահից, երբ Լեռնային Ղարաբաղը, որպես լիարժեք բանակցային կողմ, նստեց բանակցության սեղանի շուրջ, Բաքվի ամբողջ քարոզչական մեքենայի մեխը քանդվելու է։ Սա է պատճառը, որ նա, բնականաբար, դիմադրելու է»,-ասաց Քոչարյանը: Փոխնախարարի կարծիքով, հայկական կողմն էլ պետք է հետեւողական լինի, որպեսզի միջազգային հանրությունը Ադրբեջանին պարտադրի այդ, քանի որ Հայաստանը ներքաշված կողմ է, իսկ հիմնական հակամարտողները՝ Արցախն ու Ադրբեջանն են: