«ՓՅՈւՆԻԿԸ» ԱՄՐԱՊՆԴՎԵՑ 1-ԻՆ ՏԵՂՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 21-րդ տուրում չեմպիոն «Փյունիկը» Գյումրիում 5:1 հաշվով առավելության հասավ տեղի «Շիրակի» նկատմամբ եւ 43 միավորով ամրապնդվեց 1-ին հորիզոնականում:
«Շիրակ» - «Փյունիկ» խաղի բացահայտ ֆավորիտ էին համարվում հյուրերը, սակայն ոչ ոք չէր սպասում, որ գյումրեցիները կարող են նման խոշոր հաշվով զիջել: «Փյունիկի» կազմում կրկին արդյունավետ խաղ ցուցադրեցին երիտասարդ ֆուտբոլիստները, որոնցից Հենրիխ Մխիթարյանը դարձավ 3 գոլի հեղինակ, իսկ Արթուր Եդիգարյանը` 2:
Երեւանի «Արարատը» 3 անընդմեջ խոշոր հաշվով պարտություններից հետո վերջապես միավոր վաստակեց: «Նաիրի» մարզադաշտում արարատցիները 0:0 հաշվով ավարտեցին հանդիպումը «Ուլիսի» հետ: «Արարատը» նույնիսկ կարող էր հաղթել, եթե 1-ին կեսում Նշան Էրզերումյանը չվրիպեր նպաստավոր դիրքից: Իսկ «Ուլիսը» արդեն 5-րդ խաղն է` անընդմեջ պարտություն չի կրում:
«Բանանցը» 2 անպատասխան գնդակ ուղարկեց ետնապահ «Կիլիկիայի» դարպաստը: 2 գնդակներն էլ «Բանանցի» ֆուտբոլիստները խփեցին 2-րդ կեսում: Նախ 59-րդ րոպեին 11 մետրանոցից հաշիվը բացեց Գեւորգ Ղազարյանը: 69-րդ րոպեին հաշիվը Սամվել Մելքոնյանի փոխանցումից հետո կրկնապատկեց Արսեն Բալաբեկյանը:
Կապանում «Գանձասարը» 1:1 հաշվով է ավարտել «Միկայի» հետ հանդիպումը: Այս խաղում 1-ինը հաջողության տանտերերը, որոնց կազմում 57-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել թիմի ռմբարկու Արթուր Քոչարյանը, սակայն 20 րոպե անց վերջին տուրերում արդյունավետ խաղ ցուցադրող Իվան Ռիստիչը խփել է պատասխան գնդակը: