ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԸ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
Աջակցիր «Ա1+»-ինԹաիլանդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր ասպարեզ դուրս եկան 77 կգ քաշայինները, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Եվրոպայի 2007թ. չեմպիոն Գեւորգ Դավթյանը:
Հրում վարժությունում Դավթյանը առաջին մոտեցումից հետո կարողացավ բարձրացնել 164կգ ապահովել փոքր արծաթե մեդալ: Հաջորդ 2 մոտեցումներում Գեւորգը չկարողացավ բարելավել իր արդյունքը եւ 1-ին հորիզոնականը զիջեց չինացի Լի Հոնգլիին:
Հրում վարժությունում Գեւորգ Դավթյանը բարձրացրեց 198կգ եւ թվում էր երկամարտի արդյունքում կդառնա աշխարհի չեմպիոն, սակայն ընդանուր 352կգ արդյունքով նա գրավեց 2-րդ հորիզոնականը եւ արժանացավ աշխարհի փոխչեմպիոնի կոչմանը: Սա մեր հավաքականի առաջին հաջողություն էր աշխարհի ընթացիկ առաջնությունում:
Վաղը պայքարի մեջ կմտնեն հայ ծանրորդուհիները, որոնցից սպասելիքները եւս մեծ են: