A
A
ԲՀԿ-ն և «Եդինայա Ռոսսիա»-ն համագործակցության հուշագիր են ստորագրել (տեսանյութ)
Այսօր ՌԴ իշխող «Եդինայա Ռոսսիա» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Անդրեյ Կլիմովը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Միքայել Մելքումյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որը դեռևս 2009թ. ստորագրված համագործակցության հուշագրի տրամաբանական շարունակությունն է: Սույն հուշագրով կողմերը պայմանավորվել են ձևավորել ակտիվ համագործակցության ձևաչափ կուսակցական աշխատանքի ամենատարբեր ուղղություններով: Հուշագիրը կակտիվացնի երկու կուսակցությունների համագործակցությունն ինչպես երկու երկրների պառլամենտներում, այնպես էլ եվրասիական ինտեգրման շրջանակներում:
Հանդիպման ընթացքում Միքայել Մելքումյանն առաջարկեց նաև բազմակողմ միջկուսակցական համագործակցության ձևաչափ ԵԱՏՄ անդամ պետությունների պառլամենտներում ներկայացված կուսակցությունների միջև:
Միքայել Մելքումյան