Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիզաների ազատականացման գործընթացը բացելը քաղաքական որոշում է. Պ. Սվիտալսկի (տեսանյութ)

Քաղաքականություն
svitalski

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին կրկին հաստատում է այն միտքը, որ Հայաստանում դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները անկախ Հայաստանի լավագույն ընտրություններն էին։ «Տեղի ունեցած ընտրությունները շատ բարձր մակարդակի էին, և բավարարում էին միջազգային չափորոշիչներին:  Այն փաստը, որ չկար որևէ իրավական բողոքարկում, և ամբողջ գործընթացը անցավ շատ սահուն, ինքնըստինքյան խոսում է  արդյունքների մասին: Կարծում եմ, որ Հայաստանը կարող է հպարտանալ  որ կարողացավ հասնել շատ բարձր հուսալիության, թափանցիկության և արդարության: Եվրամիության ղեկավարը անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ամբողջական վավերացմանը. կառավարությունը Եվրոմիությանն է ներկայացրել համաձայնագրի իրականացման  ճանապարհային քարտեզը, ըստ Պյոտր Սվիատալսկու այն վերլուծվել է Եվրահանձնաժողովի տարբեր ծառայությունների կողմից:  «Սա շատ համապարփակ և տպավորիչ փաստաթուղթ է: Այն պարունակում է հարյուրավոր փորձնական միջոցառումներ, որոնք ուղղված են սեպայի տարբեր հանձնարարությունների իրագործմանը: Այս ճանապարհային քարտեզի վերաբերյալ մենք համաձայնություն և հաստատում կունենանք, նախքան մեր գործընկերության հանձնաժողովի նիստը, ինչը ես կարծում եմ շատ խոստումնալից ծրար է: Ինչ վերաբերում է վիզաների ազատականացմանը, դեսպանը հստակ ժամկետ չի նշում, բայց ընդգծում է՝ այդ  գործընթացի բացելը քաղաքական որոշում է:   «Սա գործընթաց է, որն ունի երկու կողմ, կողմերից մեկն ունի քաղաքական կողմ է, որովհետև մենք արդեն հիշատակել ենք նախորդ առիթներում բացել վիզաների ազատականացման երկխոսությունը քաղաքական որոշում է, վերջնական խոսքը պիտի ասեն անդամ պետությունները: Կա նաև գործնական կողմ, որտեղ ներգրավված են այնպիսի հարցադրումների հստակեցում, որոնք կախված են վիզայի դյուրացման ռեժիմի իրականացմանը: Եվրամիությունը  բարձր է գնահատում Հայաստանի ժողովրդավարության բարձրացումը։ Պյոտր Սվիտալսկին շեշտում է, որ ԵՄ-ն աջակցելու է Հայաստանին և ֆինանսապես էական ավելացում է լինելու այս տարի։ «Անցյալ տարի հովանոցային ֆոնդից Հայաստանը ստացավ 10 մլն եվրո, սա քաղաքական ազդակ է, այն փաստը, որ հովանոցային ֆոնդի անդամ լինելը, էլ ավելի կարևոր է, քան այդ ֆոնդից ստացված գումարի չափը, որովհետև այս ֆոնդը քաղաքական միջոց է, որովհետև այն առաջարկվում է այն դեպքում, երբ ճանաչվում է, որ այդ երկիրը առաջընթաց է արձանագրել քաղաքական բարեփոխումների ճանապարհին:  Դեսպանը վստահեցրեց՝ ԵՄ-ն Հայաստանում բարձր է գնահատում  ժողովրդավարության և այլ բարեփոխումների առաջընթացը: Մենք հիմա հայաստանյան գործընկերների հետ քննարկում ենք կոնկրետ ծրագրերի կարիքները, որոնց շրջանակում նրանք ակնկալում են, որ ԵՄ-ն կնպաստի Հայաստանի զարգացմանը և այս քննարկումները իսկապես շատ կառուցողական են: