Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բաբայանը չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից. հայտարարություն

Քաղաքականություն
samvel-babayan1

Հայտարարություն Դատապարտելի է քաղաքական-իրավական կապի խոչընդոտումը հայրենի պետականության հետ Արդի հայոց պետականության հիմք հանդիսացող Արցախում առաջիկա համապետական ընտրությունները խոստանում են լինել տարբերվող և բեկումնային: Ինչպես միլիոնավոր հայեր, այնպես էլ  արցախցիները իրավունք ունեն Հայոց պետականությունում` Արցախում,  իրացնել իրենց քաղաքական իրավունքները` ընտրելու և ընտրվելու իրավունքը: Արցախում ծնված և Արցախի համար պայքար մղած Սամվել Բաբայանը,  չի կարող զրկվել իր երկրի քաղաքացիությունից` քաղաքական իրավունքներից: Այսօր՝ ընտրություններից մեկ տարի առաջ,  ավտորիտար իշխանությունը իր անօրինական որոշումներով մատնում է իր վախերը և ի ցույց դնում խուճապը: Հարգելի հեռացող նախագահ Բակո Սահակյան, կարիք չկա խոչընդոտներ ստեղծելու, կարիք կա շրջահայաց և խոհեմ լինելու:   «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն