Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆ պատասխանը «Անկախ Հայաստան»-ին

Քաղաքականություն
ardaradatutyun

Արդարադատության նախարարությունը պատասխանել   է «Ա1+»-ում հրապարակված բաց նամակին «Անկախ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Վարդան Վարդանյանի բաց նամակի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ հրապարակային ծանուցումները Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացվում և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային (http://www.azdarar.am/)  կայքում  տեղադրվում են բացառապես «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի տասնյոթի «Ինտերնետով հրապարակային ծանուցման ներկայացման և կայքը վարող անձին փոխանցման, կայքում հրապարակային ծանուցումների տեղադրման ու տեղեկատվության արխիվացման ժամկետների սահմանման կարգը և ինտերնետով հրապարակային ծանուցման ենթակա հայտարարության էլեկտրոնային ձևաչափը հաստատելու մասին»  N 174-Ն որոշմամբ հաստատված կարգի  և ձևաչափի պահանջներին համապատասխան:                                                  Ինչ վերաբերում է Կուսակցության նախագահի կողմից ներկայացված առաջարկություններին հայտնում ենք, որ համաձայն Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Կայքում հրապարակային ծանուցման տեղադրման համար մատուցվող ծառայության համար գանձվում է վճար «Իտներնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում: Հրապարակող անձը, բացառությամբ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների և այն դեպքերի՝ երբ օրենքով կամ նորմատիվ իրավական այլ ակտով սահմանված է հրապարակային ծանուցում՝ տեղեկատվությունը մամուլում հրապարակելը, պարտավոր է վճարել Օրենքով սահմանված վճարը: Իսկ «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներով (որի տարատեսակներից է հանդիսանում նաև մամուլը, որը սակայն չի նույնականացվում ԶԼՄ-ի հետ) հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը և օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը. հետևաբար կուսակցության կողմից հրապարակվող հաշվետվության համար պետք է վճարի Օրենքով նախատեսված վճարը:          Միաժամանակ հայտնում ենք, որ կիսում ենք բարձրաձայնված մտահոգությունները բ) և գ) կետերով ներկայացված առաջարկությունների վերաբերյալ և հայտնում, որ Արդարադատության նախարարությունը հանդես է գալու օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով:         Անդրադառնալով դ) կետով ներկայացված առաջարկությանը՝ տեղեկացնում ենք, որ կուսակցությունների լուծարման ընթացակարգի ընդունման անհրաժեշտութունը բացակայում է, քանի որ հարցը կարգավորվում է «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 35-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 68-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածներով:    ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի վարչություն