2 ՀԱՅ ԼԱՎԱԳՈւՅՆ ԵՌՅԱԿՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՉեխիայի Կարլովի Վարի քաղաքում ավարտվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 8 հայտնի գրոսմայստերներ: Հաղթանակի կոչմանը բավական մոտ էր Հայաստանի լավագույն շախմատիստների ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Վալդիմիր Հակոբյանը, որը վերջին 7-րդ տուրից առաջ միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը:
Սակայն Հակոբյանը 7-րդ տուրում սեւերով պարտվեց Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովին եւ 4 միավորով բավարարվեց միայն 3-րդ հորիզոնականով: Իսկ մրցաշարի հաղթող դարձավ մեյ այլ հայ շախմատիստ Սերգեյ Մովսիսյանը:
Թբիլիսում ծնված, ներկայումս Սլովակիայի դրոշի ներքո հանդես եկող Մովսիսյանը ինչպես եւ ուկրաինացի Ռուսլան Պոնորմարյովը վաստակել էին 4.5-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հաղթանակը շնորհվեց Սերգեյին: