ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աջակցիր «Ա1+»-ինԲաքվում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների անհաջողությունները շարունակվում են: Ռոման Ամոյանից հետո 1-ին փուլում պարտություն կրեց նաեւ 60 կգ Խոսրով Մելիքյանը: Բարեբախտաբար Մելիքյանը ի տարբերություն Ամոյանի պարտվեց ոչ թե ադրբեջանցու, այլ Ուկրաինան ներկայացնող Սուրեն Գեւորգյանին:
Մելիքյանը Գեւորգյանի հետ հավասար պայքար մղեց, միայն մրցամարտի սկզբնամասում, որից հետո Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող մեր հայրենակիցը մեծ առավելություն ուներ եւ արժանիորեն հաղթեց: Մեր ըմբիշներից 1-ին փուլի արգելքը կարողացավ հաղթել միայն 66 կգ Արման Ադիկյանը` 8:2 հաշվով վստահորեն հաղթելով ճապոնացի Մասակի Իմուրոյին:
2-րդ փուլում Արմանի մրցակիցը կլինի Ղրղզստանի ներկայացուցիչց Կանտաբեկ Բագալիեւը: