Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՈՅԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԸՄԲԻՇԻՆ

Սպորտ

Բաքվում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունը խիստ անհաջող սկսվեց Հայաստանի համար: 55 կգ քաշային, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, որը Եվրոպայի 2006թ. չեմպիոն է եւ նրանցից մեծ ակնկալիքներ կային, արդեն 1-ին փուլում պարտվեց: Ամոյանը զիջեց ադրբեջանցի Ռովշան Բայրամովին:

Ցավալին այն է, որ հայաստանցի ըմբիշը բավական հաջող էր սկսել մրցամարտը եւ 1-ին կեսում հաղթեց 3:1 հաշվով: Հաջորդում Ռոմանը զիջեց 1:2 հաշվով, իսկ վճռորոշ 3-րդ փուլում գրանցվեց 3:3 հաշիվը: Ի վերջո Բայրամովը հաղթեց տեխնիկական միավորների շնորիվ:

Այժմ Ամոյանը պետք է սպասի Բայրամովի հետագա ելույթներին, քանի որ ըստ կանոնադրության` եզրափակիչ դուրս եկած մասնակցից պարտություն կրածները հնարավորություն են ստանում պայքարել բրոնզե մեդալի համար: