Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵԽԻԿՈՅՈւՄ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի 4-րդ տուրում իր առաջին հաղթանակն է տոնել սպիտակներով` առավելության հասնելով հունգարացի Պետեր Լեկոյի նկատմամբ:

Այս հաղթանակը շատ կարեւոր էր Լեւոնի համար, քանի որ նա, 2-րդ տուրում պարտվելով Վիշվանաթան Անանդին, զգալիորեն զիջել էր դիրքերը: Այժմ Արոնյանը իր ակտիվում ունի 2-ական միավոր եւ Ալեքսանդր Գրիշչուկի, Բորիս Գելֆանդի, Ալեքսանդր Մորոզեւիչի հետ բաժանում է 3-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը 2.5-ական միավորով գլխավորում են Կրամնիկը եւ Անանդը: