Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԲԵՆՖԻԿԱՆ» ՋԱԽՋԱԽՈւՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ

Սպորտ

Ֆուտզալի (մինի ֆուտբոլ) Եվրոպայի գավաթի խաղարկության խմբային մրցաշարի 2-րդ փուլում խիստ անհաջող է մեկնարկել Հայաստանի չեմպիոն «Պոլիտեխնիկը»:

Հայկական թիմը խմբային մրցաշարի առաջին խաղում խոշոր 2:17 հաշվով զիջել է Պորտուգալիայի չեմպիոն «Բենֆիկային», որը լավագույններից մեկն է Եվրոպայում: Առաջին կեսից հետո պորտուգալացիները արդեն առջեւում էին 9:1 հաշվով:

Բուլղարիայի Վառնա քաղաքում ընթացող այս մրցաշարի հաջորդ խաղում «Պոլիտեխնիկի» մրցակիցը կլինի ուկրաինական «Լվով» թիմը, որը առաջին տուրում 10:1 հաշվով հաղթել է Բուլղարիայի չեմպիոն «Վառնային»: