Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՌԱՎԵԼՈւԹՅՈւՆԸ ՊԱՀՊԱՆՈւՄ Է

Սպորտ

Մեկօրյա ընդմիջումից հետո Չեխիայի Կարլովի Վարի քաղաքում վերսկսվեց շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում է Վլադիմիր Հակոբյանը եւ Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը:

5-րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին Ռուսլան Պոնոմարյովը եւ Վլադիմիր Հակոբյանը, որոնք առաջատարների թվում են: Պարտիան 27-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: Նույն քայլին ոչ-ոքի է գրանցվել նաեւ Վիկտոր Լազնիչկա - Սերգեյ Մովսիսյան մրցամարտում:

Այս տուրում պարտություն է կրել հաջող մեկնարկած Յան Թիմանը, որը սեւերով զիջել է Դավիթ Նավարային: Ալեքսեյ Շիրովը սպիտակներով առավելության է հասել Վիկտոր Կորչնոյի նկատմամբ:

5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են Վլադիմիր Հակոբյանը, Սերգեյ Մովսիսյանը, Դավիթ Նավարան եւ Ռուսլան Պոնոմարյովը:

6-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով կմրցի Յան Թիմանի հետ, Սերգեյ Մովսիսյանը` Դավիթ Նավարայի, Վիկտոր Կորչնոյը` Վիկտոր Լազնիչկայի, Ռուսլան Պոնորմարյովը` Ալեքսեյ Շիրովի հետ: