ԽԱՂԱՂ ՄԵԿՆԱՐԿ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Մեխիկոյում մեկնարկել է շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որի 8 մասնակիցների թվում է նաեւ Լեւոն Արոնյանը:
Հայ գրոսմայստերը առաջին տուրում սեւերով մրցեց Ալեքսանդր Մորոզեւիչի հետ: Մրցամարտը անցել է հավասար պայքարում եւ 28-րդ րոպեին ավարտվել ոչ-ոքիով, թեեւ Արոնյանը ժամանակի շոշափելի առավելություն ուներ: Խաղաղ ելք է գրանցվել նաեւ Վլադիմիր Կրամնիկ եւՊյոտր Սվիդլեր, Վիշվանաթան Անանդ - Բորիս Գելֆանդ, Ալեքսանդր Գրիշչուկ եւՊետեր Լեկո պարտիաներում:
Բոլոր հանդիպումներում շախմատիստները մեծ զգուշավորություն են ցուցաբերել` չցանկանալով մեկնարկային տուրում անհաջողության մատնվել:
2-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի առաջնության ֆավորիտներից մեկը` Վիշվանաթան Անանդը: Հայ շախմատիստը այս անգամ հանդես կգա սպիտակներով:
Աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը կրկին սպիտակներով կհանդիպի Ալեքսանդր Մորոզեւիչի հետ, Բորիս Գելֆանդը` Ալեքսանդր Գրիշչուկի, Պյոտր Սվիդլերը` Պետեր Լեկոյի հետ: