ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ԽՈՐՎԱԹԻԱՅՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՎաղը Խորվաթիայի Սիբենիկ քաղաքում մեկնարկում է շախմատի Եվրոպայի պատանեկան 17-րդ առաջնությունը, որին ինչպես միշտ կմասնակցեն նաեւ հայ շախմատիստները:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայում «Ա1+»-ին հայտնեցին, որ մրցաշարին մասնակցելու են 19 շախմատիստներ:
Տղաների պայքարում հանդես են գալու Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Մարատ Մեժլումյան (10 տարեկաններ), Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյան (12 տարեկաններ), Սամվել Տեր Սահակյանւ, Ռոբերտ Աղասարյանը, Վահե Բաղդասարյանը (14 տարեկան), Դավիթ Գեւորգյանը (16 տարեկան), Ավետիք Գրիգորյանը, Հովիկ Հայրապետյանը (18 տարեկաններ): Աղջիկների պայքարում ելույթ կունենան Սիրանուշ Ղուկասյանը (10 տարեկան), Սուսաննա Գաբոյանը, Արփի Ազիզբեկյանը (12 տարեկաններ), Զոզան Շաքարյանը (14 տարեկան), Լուսինե Կարապետյանը, Լիանա Մնացականյանը, Անի Խանամիրյանը (16 տարեկաններ), Վարդուհի Քալաշյանը եւ Աննա Հայրապետյանը (18) տարեկաններ:
Եվրոպայի պատանեկան առաջնությանը այս անգամ կմասնակցեն 766 շախմատիստներ, որը ռեկորդային ցուցանիշ է: 46 մասնակից երկրների շարքում կրկին ամենամեծ պատվիրակությունը ներկայացրել է Ռուսաստանը, որի մասնակիցների թիվը հասնում է 94-ի: Շուրջ 50 հոգանոց կազմով են ներկայացել տանտերերը` խորվաթները:
Մրցաշարը անցկացվելու է շվեյցարական մրցակարգով եւ բաղկացած է լինելու 9 տուրերից:
Հայաստանի պատվիրակությունը Խորվաթիայի է մեկնել այսօր առավոտյան Վրեժ Օրդյանի գլխավորությամբ: