Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵՑ ՄԱԼԹԱՅԻՆ

Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 1:0 հաշվով պարտության է մատնել Մալթայի հավաքականին: Տա’Քալի քաղաքում կայացած խաղի հաղթական գնդակը 29-րդ րոպեին խփել է Երեւանի «Արարատի» կիսապաշտպան Արթուր Ոսկանյանը: Փորձառու ֆուտբոլիստը դարպասը գրավել է բավական բարդ իրավիճակից: Հայաստանի հավաքականը դարպասը գրավելու այս պահեր եւս ունեցել է, սակայն հաշիվը մնացել է անփոփոխ:

Մեր թիմը խաղադաշտ է դուրս եկել հետեւյալ կազմով. Ֆելիքս Հակոբյան, Սարգիս Հովսեփյան, Կարեն Դոխոյան, Եղիշե Մելիքյան (Աղվան Մկրտչյան, 68), Ալեքսանդր Թադեւոսյանը, Ռոբերտ Արզումանյան, Լեւոն Պաչաջյան (Վահագն Մինասյան, 75), Արթուր Ոսկանյան, Արարատ Առաքելյան, Արա Հակոբյան (Արթուր Մինասյան, 82), Սամվել Մելքոնյան (Արսեն Ավետիսյան, 70):

Հանդիպումից հետո Մալթայի հավաքականի գլխավոր մարզիչ Դուշան Ֆիտզելը նշել է, որ խաղի ելքը տրամաբանական էր. «Թուրքիայի հետ հանդիպումից հետո մենք մի շարք կորուստներ ունեինք: Այսօր մենք չկարողացանք մեր օպտիմալ կազմով դուրս գալ խաղադաշտ, բացի այդ խաղացողների մոտ թարմություն չկար»: