ՄԵԶ ՀԱՂԹԱՆԱԿ ՊԵՏՔ ՉԷ՞
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Ուկրաինայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Միխայիլչենկոն գտնում է, որ Հայաստանի երիտասարդականի համար երեկ կայացած ընտրական խաղում արդյունքը այնքան էլ կարեւոր չէր. «Ես տեղյակ եմ, որ դուք նոր մարզիչ ունեք եւ կարծում են առայժմ կարեւորը լավ թիմ ստեղծելն է: Նման իրավիճակում արդյունքը եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցրած դիրքը դուրս են գալիս 2-րդ պլան: Իսկ մենք պայքարում ենք հաջորդ փուլ դուրս գալու համար եւ իրավունք չունեինք միավորներ կորցնել, քանի որ լուրջ պայքար է ծավալվել Չեխիայի եւ Թուրքիայի հավաքականների հետ»:
Ուկրաինացի մասնագետի կարծիքով` թե Ուկրաինան, թե Հայաստանը չկարողացան ցույց տալ իրենց ողջ կարողությունները. «Նման շոգ պայմաններում դիտարժան ֆուտբոլ ցուցադրել հնարավոր չէ: Այս խաղում Հայաստանը հաջող հանդես եկավ միայն առաջին կեսում եւ վտանագավոր մի քանի պահեր ունեցավ»:
Միխայլիչեն խաղավերջում հեռացվեց խաղադաշտից մրցավարի հետ վիճաբանելու համար.«Տարօրինակ էր, որ 4-րդ մրցավարը հեռացրեց ինձ: Չգիտեմ նա իրավունք ունի, թե ոչ: Բայց եթե հույն է, հավանաբար ունի: Նրան դուր չէր գալիս, թե ես ինչպես էի արձագանքում մրցավարի գործողություններին: Դրվագներից մեկում բացահայտ 11 մետրանոց կար եւ չգիտեմ ինչպես մրցավարը չնկատեց դա»:
Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը խիստ զայրացած էր իր սաների ցուցադրած խաղից.«Մեր ֆուտբոլիստները չհասցրեցին վերականգնվել շաբաթ օրը Չեխիայի հետ տեղի ունեցած հանդիպումից հետո: 2-րդ կեսի միջնամասից արդեն իրենց զգացնել տվեց ֆիզիկական վատ պատրաստվածությունը»: Խոսելով խաղասկզբում Գեւորգ Ղազարյանի խփած գոլի մասին Սուքիասյանը ասաց. «Միգուցե խաղից դուրս իրավիճակ կար: Միանշանակ ասել չեմ կարող: Ամեն դեպքում Ուկրաինան առանձնապես վտանգավոր պահեր չստեղծեց: Իսկ մենք 2 անփույթ սխալ գործեցինք եւ թույլ տվեցինք հաղթել մրցակցին»: