Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԼԹԱՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Սպորտ

Միջազգային հեղինակավոր «Բվին» բուքմեյքերական կազմակերպությունը կարծում է, որ այսօր Տա`Քալի քաղաքում կայանալիք ընկերական Մալթա- Հայաստան մրցավեճում հաղթելու ավելի մեծ հնարավորություններ ունեն տանտերերը: Թեեւ Հայաստանի հավաքականը այս տարի մի շարք հաջող հանդիպումներ է անցկացրել, սակայն մեր ֆուտբոլիստների հաղթանակի գործակիցը կազմել է 2.60, իսկ մրցակցինը` 2.40: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3.20 գործակից:

Այսօր «Հանրապետականում» կայանալիք «Եվրո-2009»-ի Հայաստան-Ուկրաինա երիտասարդական հավաքականների մրցավեճում բացահայտ ֆավորիտ են համարվում ուկրաինացիները, որոնց հաղթանակի համար սահմանվել է 1.55 գործակից: Հայաստանի հաղթանակը գնահատվել է 5.00 գործակցով, իսկ ոչ-ոքին` 3.50: