ՄԱՀԱՑԵԼ Է ՅԱՆ ՊՈՐՏԵՐՖԻԼԴԸ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ երեկոյան Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում մահացել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պորտերֆիլդը: Մի քանի ամիս պայքարելով հաստաղիքի քաղցկեղի դեմ` շոտլանդացի մասնագետը 61 տարեկան հասակում հեռացել է կյանքից: Պորտերֆիլդը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 2006թ. օգոստոսից եւ այս կարճ ժամանակահատվածում մեր թիմը անցկացրել իր լավագույն հանդիպումները: Շոտլանդացի մարզիչը մեծ հեղինակություն էր վայելում Հայաստանում եւ հայկական ֆուտբոլի վերջին հաջողություններում նրա լուման շատ մեծ էր:
Յան Պորտերֆիլդը հրաշալի անձանվորություն էր, որը նույնիսկ ծանր հիվանդության ընթացքում ժամանում էր Երեւան, եւ ամեն կերպ աջակցում մեր ֆուտբոլիստներին պաշտոնական հանդիպումներից առաջ, մինչդեռ նրան բժիշկները կտրականապես արգելել էին ուղեւորությունների մեկնել: Նման վիճակում Պորտերֆիլդը նույնիսկ ներկայանում էր մամուլի ասուլիսներին եւ մեծ հաճույքով պատասխանում հայ լրագրողների հարցերին: Հավաքականի գլխավոր մարզիչը այս ընթացքում ազգային թիմի շուրջ կարողացել էր ստեղծել լրիվ այլ մթնոլորտ, որտեղ իշխում էր հանդուրժողականությունը եւ հարգանքը միմյանց նկատմամբ:
Յան Պորտերֆիլդը մինչեւ Հայաստան ժամանելը աշխատել էր մի շարք հեղինակավոր թիմերում, իսկ 90-ականների սկբզներին գլխավորել էր Լոնդոնի «Չելսին»:
«Ա1+»-ի աշխատակազմը խորապես ցավակցում է Յան Պորտերֆիլֆի ընտանիքի անդամներին եւ հարազատներին:
Այսօր Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները սեւ թեւկապներով դուրս կգան խաղադաշտ` Մալթայի ազգային եւ Ուկրիանայի երիտասարդական հավաքականների հետ հանդիպումներում: