Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՉԵՆ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԻ

Սպորտ

Վաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական ընտրական հանդիպումը կանցկացնի` հյուրընկալելով Ուկրաինայի երիտասարդական հավաքականին: Այս թիմերը Ուկրաինայում մրցել են հունիսի 6-ին, եւ դաշտի տերերը հաղթել են խոշոր 4:0 հաշվով

Նախքան Երեւան ժամանելը Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Միխայլիչենկոն ուկրաինական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է, որ թիմում լուրջ խնդիրներ կան. «Հավաքի սկզբում ես ստիպված էր որոշ ֆուտբոլիստներ մոտ մարզավիճակի խնդիր լուծել: Չգիտեք ինչու նրանք ամենակարեւոր պահին հավաքականի ճամբար են ներկայանում անպատրաստ վիճակում: Կային նաեւ վնասվածք ունեցողներ: Սակայն այս ամենը չի կարող նվազեցնել պատասխանատվության զգացումը եւ մենք մեկնում ենք Հայաստան հաղթանակի համար»:

Միխայլիչենկոն այս ընթացքում ուշադիր հետեւել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:

«Տեղյակ եմ, որ հայերը մարզչափոխություն են իրականացրել: Մեր մրցակցի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարուժան Սուքիասյանը, որը նախկինում մարզել է նաեւ Հայաստանի հավաքականը եւ մրցել Ուկրաինայի ազգային թիմի դեմ: Դրա արդյունքը չեխերի հետ ոչ-ոքին է,- ասել է նա:- Հայաստանի երիտասարդկանը մոտ է եղել հաջողությանը, սակայն հաղթական հաշիվը բացել չի հաջողվել:

Կարծում եմ մեզ ծանր հանդիպում է սպասվում, քանի որ Երեւանում միշտ էլ դժվար է եղել հաղթելը: Ներկայումս էլ հայկական ֆուտբոլը վերելքի վրա, քանի որ սեփական հարկի տակ հայ ֆուտբոլիստները հաջող են հանդես գալ անկախ նրանից, թե ով է մրցակիցը: Բայց անկեղծ ասած ինձ ավելի շատ հուզում է իմ թիմը եւ խաղացողները մարզավիճակը հանդիպումից առաջ»:

Օգոստոսին Ուկրաինայի երիտասարդականը մասնակցել է Վալերի Լովանովսկու անվան հուշամրցաշարին եւ եզրափակիչում հաղթել Մոլդովայի ընտրանուն: Միխայլիչենկոյի կարծիքով սա մեծ օգուտ է տվել թիմին. «Մենք լավ արդյունքի հասանք, միաժամանակ փորձարկեցին մի շարք նոր ֆուտբոլիստների: Այժմ ունենք միմյանց հավասար 2 կազմ, որը կարող է լավ արդյունք ցույց տալ»:

Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Բոգդան Շուստը, որը ներկայացնում է Դոնեցկի «Շախտյորը», լավ ծանոթ Հայաստանի ընտրանուն, որի կազմում մեծ թիվ են կազմում «Փյունիկի» ֆուտբոլիստները: Ինչպես հայտնի է վերջին տարիների ընթացքում «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակներում 2 անգամ մրցել է Հայաստանի չեմպիոնի հետ:

«Հայերը անձնուրաց պայքար են մղում եւ նվիրավածության շնորհիվ լավ արդյունք ցույց տալիս», - նշել է Շուստը: