ՖԱՎՈՐԻՏԸ «ՓՅՈւՆԻԿՆ» Է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր կայանալիք «Փյունիկ» - «Դերի Սիթի» խաղում միջազգային բուքմեյքերները նախապատվությունը տալիս են հայ ֆուտբոլիստներին: Արմեն Գյուլբուդաղյանցի սաների հաղթանակը գնահատվում է 1.80 գործակցով, իսկ իռլանդացիներինը` 3.55: Ոչ-ոքիի համար սահմանվել է 3.25 գործակից:
Այն որ «Փյունիկը» դուրս կգա հաջորդ փուլ խաղադրույքներ են ընդունվում 1.70 գործակցով, իսկ «Դերի Սիթի» համար սահմանվել է 2.00 գործակից: Մինչդեռ առաջին հանդիպումից առաջ ֆավորիտ էր համարվում «Դերի Սիթին», որի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը գնահատվում էր 1.50 գործակցով: Սակայն այս թիմերի միջեւ կայացած առաջին խաղում դարպասի գրավում չարձանագրվեց եւ «Փյունիկը» հնրավորությունները կտրուկ մեծացան:
Այսօրվա խաղում ցանկացած հաշվով հաղթելու դեպքում Հայաստանի չեմպիոնը դուրս կգա Չեմպիոնների լիգայի որակավորման հաջորդ փուլ, որտեղ կմրցի Դոնեցկի «Շախտյորի» հետ: