Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5 ՊԱՐՏԻԱ, 5 ՀԱՂԹԱՆԱԿ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի շարունակում է իր հաղթարշավը Կոպենհագենում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում: 4-րդ տուրից հետո Սարգսյանը առանց միավորների կորուստի ընթանում էր առաջատարների թվում եւ լավ հնարավորություն ուներ զարգացնելու հաջողությունը, քանի որ 5-րդ տուրում նրա մրցակիցն էր իսլանդացի Թորստուր Թորհալսոնը:

Այս շախմատիստը իր վարկանիշով զգալիորեն զիջում էր Գաբրիելին եւ զարմանալի չէ, որ հայ շախմատիստը վստահորեն հաղթեց նրան: Այժմ Գաբրիել Սարգսյանը 5 միավորով բաժանում է 1-2-րդ տեղերը, քանի որ նույնքան միավոր է վաստակել նաեւ Լեհաստանի ներկայացուցիչ Միխալ Կրասենկովը: 6-րդ տուրում այս շախմատիստները մրցելու են միմյանց հետ եւ բնականաբար հաղթողը կամրապնդվի առաջին հորիզոնականում:

Մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող Վլադիմիր Մալախովը 5-րդ տուրում առաջին կես միավորը կորցրեց` ոչ-ոքի ավարտելով հանդիպումը դանիացի Նիելսենի հետ: