ԾԱՆՐ ՓՈՐՁՈւԹՅՈւՆ ՄԻՀԻՉԻ ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի անակնկալ հրաժարականից հետո թիմի ղեկը ստանձնել է սերբ մասնագետ, 42-ամյա Դուշան Միհիչը, որի հայ ֆուտբոլասերին ընդհանրապես անծանոթ է: Դուշան Միհիչը ծնվել է 1965թ. հունվարի 23-ին, Սերբիայի Կռուպա Նա Վռբասու քաղաքում:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի գործունեությունը սկսել է Սերբիայի «Վոյվոդինա» թիմում, որի կազմում դարձել է իբրեւ երկրի չեմպիոն: Այնուհետեւ Միհիչն իր ֆուտբոլային գործունեությունը շարունակել է Բարսելոնի «Էսպանյոլում», այնուհետեւ խաղացել է Հունաստանի «Կավալա» եւ սերբական Սուբոտիցա քաղաքի «Սպարտակ» թիմերում:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Դուշան Միհիչը 1997-99թթ. սովորել է «Նովի Սադի» մարզչական համալսարանում, որից հետո ստանձնել է «Վոյվոդինայի» պատանեկան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Նա որպես մարզիչ աշխատել է նաեւ Չինաստանի «Շանհայ» եւ Սոֆիայի «Լեւսկի» թիմերում: Դուշան Միհիչը զբաղեցրել է նաեւ «Վոյվոդինայի» մարզական տնօրենի պաշտոնը:
Այժմ սերբ մասնագետը մարզում է Երեւանի «Արարատը», թեեւ նախքան Երեւան գալը նա տեղյակ չէր այդ մասին եւ միայն հանգամանքների բերումով է զբաղեցրել գլխավոր մարզչի պաշտոնը: Պետք է ընդգծել, որ Միհիշին ծանր փորձություն է սպասվում: «Արարատը» այժմ ընթանում է 2-րդ հորիզոնականում եւ այնտեղից նահանջելը անհաջող արդյունք կհամարվի թիմի համար:
Միհիչի խորհրդով Երեւան են ժամանել նաեւ սերբ ֆուտբոլիստներ Սլավկո Վուչկովիչն ու Պետար Աստերիչն, քանի որ այստեղ նրանք հնարավորություն կունենան դրսեւորել իրենց, իսկ հետագայում տեղափոխվել Ռուսաստան կամ Ուկրաինա: