Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ն դեռ ընկալվում է որպես ԿԳԲ. Հրանուշ Խառատյան

Հասարակություն
qnnarkum-1

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով Հայաստանի ուժային կառույցների 100 ամյակի շրջանակում արված ամփոփումները տարօրինակ են. «Բացասական գնահատական չկար, չի խոսվում, որ ԿԳԲ-ի պատճառով նախորդ դարի ընթացքում առնվազն 50 հազար մարդ է զոհվել։ Ըստ նրա մինչ այսօր հասարակությունը ԱԱԾ-ն դեռ որպես ԿԳԲ է ընկալում։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով էլ այսօրվա և նախկին իշխանությունները նախկին կգբ-ականների ժառանգորդներն են. «Դրա համար էլ հեղափոխություն եղավ, որովհետը նախորդ դարում Հայաստանի անկախության համար պայաարողները հալածվել են, հեղափոխությունը մեր ժողովրդի մտածողության մեջ է»։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ պնդում է, որ ԿԳԲ-ն ճնշել է ցանկացած կարծիք, որը իշխանություններին հաճո չէ. «Ցավոք, նախորդ 30 տարիների ընթացքում ԱԱԾ-ն այս տրամաբանությամբ է աշխատել, հիմա թավշյա հեղափոխությունից հետո պետք է իրենք հրապարակավ հայտարարեն որ կգբ-ի ժառանգորդը չեն»։