Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԲՐԻԵԼԸ ՄԻԱՎՈՐ ՉԻ ԿՈՐՑՆՈւՄ

Սպորտ

Հայ գրոսմայստեր Գաբերել Սարգսյանը բավական հաջող է հանդես գալիս Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մեկնարկած միջազգային մրցաշարում: Մեկնարկային 4 տուրերում Գաբրիելը նույնքան հաղթանակ է տոնել: Վերջին 4-րդ տուրում հայ շախմատիստը առավելության է հասել Ստիգ Ռասմուսենի նկատմամբ: Այժմ Սարգսյանը, ռուսաստանցի Վլադիմիր Մալախովը, լեհ Միխալ Կրասենկովը եւ դանիացի Պետեր Նիլսենը 4-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Ամեն դեպքում Սարգսյանը պարտավոր է հաջող ելույթ ունենալ այս մրցաշարով, քանի որ իր վարկանիշով 2-րդն է եւ զիջում է միայն Մալախովին: