Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄԼԵՏԸ ԱՐԴԵՆ ՄԱՐԶՎՈՒՄ Է

Սպորտ

Վաղը, ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում կընդունի իռլանդական «Դերի Սիթի» թիմին: Հայտնի է, որ այս թիմերի միջեւ անցաշ չորեքշաբթի կայացած խաղում գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ թիմը մարտական է տրամադրված. «Մրցակիցը` «Դերի Սիթին», լավ կազմակերպված թիմ է, որին կարելի է հաղթել նույնպիսի կազմակերպվածության ,լավագույն որակները ցուցաբերելու շնորհիվ եւ համակիրների աջակցությամբ: Այս խաղում մենք պետք է դրսեւորենք թե խաղային, թե մարդկային մեր որակենրը»: Նախորդ խաղին բացակայում էր փորձառու Համլետ Մխիթարյանը, որը վնասվածք ուներ, սակայն պատասխան մրցավեճին Համլետը ամենայն հավանականությամբ դուրս կգա խաղադաշտ. «Արդեն 2 օր է Համլետը մարզվում է գլխավոր թիմի հետ: Այժմ փորձում ենք բարելավել նրա ֆիզիկական վիճակը: Եթե այսպես շարունակվի, ապա նա ընդգրկվի հիմնական կազմում»:

Պատասխանելով այն հարցին, թե արդոք մարզիչը համամիտ է մասնագետների եւ բուքմեյքերների այն կարծիքին, որ «Փյունիկը» այս խաղի բացահայտ ֆավորիտն է, Գյուլբուդաղյանցը պատասխանեց. «Ֆուտբոլում կանխատեսումներ անելը անշնորհակալ գործ է: Ուղղակի պետք է փորձենք արդարացնել սպասելիքները»: