A
A
ՀՔԱՎ. Մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվողը գրավով ազատ կարձակվի
Այսօր՝ 2018թ. դեկտեմբերի 19-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Ս. Բաղդասարյանի նախագահությամբ, որոշեց փոխել մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանի խափանման միջոցը և կիրառեց 2.000.000 ՀՀ դրամ գրավ: Այսօր դատարանը լսելու էր պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարան հրավիրված ևս 3 վկայի, սակայն նրանք դատարան չէին ներկայացրել: Դատարանը նրանց բերման կենթարկի: