Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՋՈՂ ԷՐ ՄԻԱՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵԼՈւՅԹԸ

Սպորտ

Իսպանիայում ավարտվեց հրաձգության եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պետիկյանը «Ա1+»-ին հայտնեց, որ գոհ է հատկապես մեր երիտասարդ հրաձիգների ցույց տված արդյունքներից, որոնցից Անդրանիկ Փիլոսյանը 540 միավորով գրավել է 6-րդ տեղը, իսկ Ռոմիկ Վարդումյանը 536 միավորով հանգրվանել է 10-րդ հորիզոնականում: Մեր հրաձիգների նախորդ ելույթների համեմատ սա բավական բարձր արդյունք է:

Իսկ ահա փորձառու Նորայր Բախտամյանը 550 միավորով մեծահասակաների պայքարում գրավել է ընդամենը 27-րդ հորիզոնականը: Վերջին տարիներին Բախտամյանը որպես կանոն ընդգրկվում էր լավագույն տասնյակում, շատ դեպքերում էլ մրցանակային տեղ էր գրավում, ուստի այս արդյունքը կարելի է անսպասելի անվանել:

Սակայն Բախտամյանը արդեն նվաճել է 2008թ. օլիմպիական խաղերի ուղեգիր, ուստի այժմ նրա համար յուրաքանչյուր մրցաշար նախապատրաստական մի փուլ է, որի ընթացքում հայ հրաձիգը մի շարք փորձարկումներ է կատարում: