A
A
ԱՎԵԼԻ ՀԱՄԵՍՏ ՀԱՇՎՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 13-րդ տուրում այսօր կայացավ վերջին հանդիպումը: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում առաջատար «Փյունիկը» մրցեց ետնապահ «Կիլիկիայի» հետ, որը առաջին շրջանում չեմպիոնին պարտվել էր 0:5 հաշվով: Այս անգամ «Փյունիկը» հաղթեց ավելի համեստ՝ 2:0 հաշվով: 2 դեպքում էլ աչքի ընկավ 18-ամյա Հենրիխ Մխիթարյանը , որը 41-րդ րոպեին բացեց հաշիվը, իսկ 4 րոպե անց կրկնապատկեց այն: Հաղթելով «Կիլիկիային»` «Փյունիկը» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղուսակը: «Արարատը» 26 միավորով ընթանում է 2-րդ տեղում: