ԲԱՑԱՀԱՅՏ ՖԱՎՈՐԻՏԸ ՊՈՐՏՈւԳԱԼԻԱՆ Է
Աջակցիր «Ա1+»-ինBwin բուքմեյքերական ընկերությունը սկսել է խաղադրույքներ ընդունել նաեւ օգոստոսի 22-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա մրցավեճի վրա: Մեր թիմի հաղթանակը այս խաղում գնահատվում է 13.00 գործակցով, իսկ Պորտուգալիայինը` ընդամենը 1.15 գործակցով: Ոչ-ոքիի համար սահմանվել է 6.50 գործակից: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը ընտրական վերջին 2 հանդիպումներում հաղթել է մրցակիցներին, այդ թվում Լեհաստանի բավական ուժեղ հավաքականին:
Պորտուգալիան ընտրական փուլում միակ պարտությունը կրել էր հենց Լեհաստանից:
Ընտրական Ա խմբում հաղթողի գլխավոր հավակնորդ է համարվում Պորտուգալիան` 1.55 գործակցով: Թեեւ Լեհաստանն այժմ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն խմբային մրցաշարում նրա հաղթանակի համար սահմանվել է 4.50 գործակից: Bwin-ը խաղադրույքներ է ընդունում նաեւ, թե ով կդառնա «Եվրո-2008»-ի եւ «Եվրո-2012»-ի հաղթող: Երկու դեպքում էլ ֆավորիտ է համարվում Գերմանիան` համապատասխանաբար 5.50 եւ 7.00 գործակիցներով: «Եվրո-2012»-ում Հայաստանի հաղթանակի համար սահմանվել է բավական անլուրջ մի գործակից` 10001:
Ի դեպ, բուքմեյքերական այս ընկերությունը շարունակում է խաղադրույքներ ընդունել ՈւԵՖԱ-ի կողմից չեղյալ հայտարարված Հայաստան - Ադրբեջան հանդիպման վրա: