«ՄԱՐԿՈՍԸ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԳՈԼ ԽՓԵՑ»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական «Միկա» - «Արարատ» մրցավեճում հյուրերը բավական մոտ էին հաղթանակին, սակայն խաղի վերջին վայրկյաններին գնդակ ընդունելով` խաղը ավարտեցին 2:2 հաշվով: Չնայած բաց թողնված հաղթանակին «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը գոհ է արդյունքից. «Հաշիվը ավելի ձեռնտու էր մեզ, քանի որ կարողացանք պահպանել միավորների առավելությունը»:
Խոսելով բուն խաղի մասին` Վարուժան Սուքիասյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց. «1-ին կեսի սկզբնամասում Գագիկ Սիմոնյանը տուգանայինից հրաշալի գոլի հեղինակ դարձավ, սակայն «Միկան» մեր պաշտպանների եւ կիսապաշտանների անփույթ խաղի պատճառով խփեց պատասխան գնդակը: 2-րդ կեսում ավելի վտանգավոր էինք գրոհում մենք, եւ 55-րդ րոպիեն Մարկոսը ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ: Խաբս տալով 2 պաշտպանների դա գրավեց դարպասը: «Միկան» հաշիվը հավասարեցրեց խաղի վերջին վայրկյաններին, երբ արդեն 20 վայրյան անցել էր ավելացրած ժամանակահատվածից»:
«Արարատի» գլխավոր մարզիչը հայտնեց նաեւ, որ 2-ին շրջանի ավարտից հետո թիմի կազմում հնարավոր են փոփոխություններ. «Սերբիայում սելեկցիոն աշխատանք է տարվում եւ հնարավոր է փոփոխություններ կատարվեն»: