A
A
ՏԱՆ ՊԱՏԵՐՆ ԷԼ ՉԵՆ ՕԳՆՈւՄ
Աջակցիր «Ա1+»-ինՍեւանում մեկնարկել է շախմատի միջազգային ավանդական մրցաշար, որտեղ արդեն ավարտվել են 4-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի 10 մասնակիցներից 5-ը Հայաստանի ներկայացուցիչներն են:
Թեեւ արտասահմանից ժամանակ շախմատիստները իրենց վարկանիշներով չեն փայլում, սակայն հայ մարզիկներին առայժմ չի հաջողվում հաջող խաղ ցուցադրել: Հատկապես մեծ են սպասելիքները Տիգրան Պետրոսյանից, որը իր վարկանիշով առաջինն է մրցաշարում: Սակայն Տիգրանը մեկնարկային 2 տուրերում պարտություններ կրեց, այնուհետեւ 2 պարտիայում անընդմեջ հաղթեց մրցակիցներին եւ այժմ իր ակտիվում ունի 2 միավոր:
Իսկ մրցաշարային աղյուսակը 2.5-ական միավոր գլխավորում են հնդիկ Գոպալը, ուկրաինացի Վովկը եւ Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: